Շվեյցարուհին սովամահ է եղել հոգևոր դիետայի պատճառով

15:51 • 25.04.12

Շվեյցարիայի Վոլֆհանդեն քաղաքի հիսնամյա բնակչուհին, որի անունը չի հրապարակվել, սովամահ է եղել հոգևոր դիետայի անցնելուց հետո, գրում է The Washinghton Post-ը` հղում անելով շվեյցարական Tages-Anzeiger թերթին:

 

Հոգևոր դիետայի համաձայն կինը հրաժարվել է սննդի և ջրի օգտագործումից`արևի լույսը ընդունելով որպես սննդի միակ աղբյուր:

 

Շվեյցարուհին որոշել է այս արտառոց դիետային անցնել հնդիկ մի գուրույի մասին վավերագրական ֆիլմ դիտելուց հետո, որտեղ նշվել է, որ վերջինը կարողացել է առանց սննդի և ջրի ապրել 70 տարի:

 

Կնոջ մահվան առիթով հետաքննություն չի բացվել: