Ալիևն ու Լեֆորը քննարկել են ԼՂ խնդիրը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է Trend գործակալությունը:
Հանդիպմանը քննարկվել են Եվրամիության ու Ադրբեջանի միջև համագործակցության ներկայիս վիճակն ու հեռանկարները, մտքեր փոխանակվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրի շուրջ:









