Լիբիան էթնիկ և կրոնական կուսակցությունների արգելք է սահմանել
Լիբիայի իշխանությունները արգելել են կրոնական, ցեղային կամ էթնիկ պատկանելության հիման վրա համախմբված քաղաքական կուսակցությունները, հաղորդում է BBC գործակալությունը:
Երկրում 2 ամսից սահմանադիր ժողովի ընտրություններ տեղի կունենան, որը նոր սահմանադրություն և կառավարություն կձևավորի:
Լիբիայի ազգային անցումային խորհուրդը հայտարարել է, որ արգելքը սահմանվել է՝ ազգային միասնության պահպանման շահերից ելնելով: Իր հերթին, «Մուսուլման եղբայրներ» կուսակցությունը հայտարարել է, որ այդ արգելքը հակադեմոկրատական է:
«Մուսուլման եղբայրներ» կուսակցությունը մարտ ամսին է հիմնվել, և փորձագետների կարծիքով, այն ընտրությունների ժամանակ հաջող հանդես գալու հնարավորություն ունի:









