Ադրբեջանի արտգործնախարարը Մեծ Բրիտանիայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
Ադրբեջանի արտգործնախարարը Էլմար Մամեդյարովը Մեծ Բրիտանիա և Հյուսիսային Իռլանդիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ, հաղորդում է 1news.az-ը` հղում կատարելով երկրի ԱԳՆ-ի մամուլի ծառայությանը:
«Հանդիպման ժամանակ, հայ – ադրբեջանական և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկում և տեսակետների փոխանակում է տեղի ունեցել», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:









