Հոսնի Մուբարաքի առողջական վիճակը կտրուկ վատացել է
Եգիպտոսի նախկին նախագահի առողջական վիճակը վերջին մի քանի օրերին կտրուկ վատացել է, հաղորդում են եգիպտական ԶԼՄ-ները` հղում կատարելով Միջազգային բժշկական կենտրոնում աղբյուրներին: Այդ կենտրոնում, շուրջօրյա հսկողության տակ է պահվում նախկին եգիպտական առաջնորդը:
Եգիպտական ԶԼՄ-ների տեղեկություններով, Մուբարաքի առողջությունը արագորեն և անընդհատ վատանում է, և այդ միտումը արդեն մոտակա ժամանակ կարող է վտանգավոր իրավիճակի հանգեցնել:
Հաջորդ ամիս Եգիպտոսի նախկին նախագահը 84 տարեկան կդառնա:
Կահիրեի դատարանը նրա հանդեպ մեղադրական եզրակացությունը պետք է հրապարակի հունիսի սկզբին: Եգիպտոսի դատախազությունը պնդում է, որ Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի նկատմամբ պետք է մահապատիժ կիրառվի:









