Նիգերիայում 2 տարբեր բախումների հետևանքով 5 մարդ զոհվել է ևս 10-ը` վիրավորվել

17:29 • 25.04.12

Նիգերիայի Պլատո նահանգի փոքրիկ Ռիմ գյուղում անհայտ անձը կրակ է բացել գյուղի բնակիչների ուղղությամբ, ինչի հետևանքով 5 մարդ է զոհվել, ևս 1-ը վնասվածք է ստացել, տեղեկացնում է «Բի Բի Սի»-ն:

 

Ավելի վաղ «Ֆրանս Պրես» գործակալությունը հաղորդել էր, որ հիմնականում քրիստոնյաներով բնակեցված Ջոս քաղաքի արվարձանում «Բարսելոնա»-«Չելսի» ֆուտբոլային խաղը` մեծ էկրանին ցուցադրության ժամանակ որոտացած պայթյունի հետևանքով վնասվածք էր ստացել 9 մարդ:

 

Անդրադառնալով այս թեմային «Ասոշեյթիդ Փրես»-ը գրել է, որ Ջոսը համարվում է Պլատո նահանգի մայրաքաղաքը և իսկ ղեկավարվում է այն հիմնականում քրիստոնյաների կողմից:

 

Դեռ ոչ ոք չի ստանձնել վերոնշյալ ահաբեկչությունների պատասխանատվությունը: Այդուհանդերձ, նշվում է, որ քաղաքի մի շարք եկեղեցիներ և հասարակական վայրեր հաճախ «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման թիրախ են դառնում: