Սամարայում ասֆալտի փլուզման պատճառով տրոլեյբուսն ընկել է գետնի տակ

17:01 • 25.04.12

Այսօր ՌԴ Սամարա քաղաքում ուղևորատար տրոլեյբուսը ասֆալտի փլուզման պատճառով անցել է գետնի տակ, տեղեկացնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը:

 

Ավտոճանապարհային ոստիկանության ներկայացուցիչների հավաստմամբ` միջադեպի հետևանքով տրոլեյբուսում գտնվող ուղևորներից ոչ ոք չի տուժել:

 

Դեպքի վայրում աշխատում են հատուկ ծառայությունները: Նշվում է, որ միջադեպի պատճառ է եղել հողի սողանքը, ինչի հետևանքով 10մ երկարությամբ և 1մ լայնությամբ խոռոչ է բացվել: