Կաշառակերության մեջ մեղադրվող Սանդրուկյանի որդուն հեռացրել են դատախազությունից

16:30 • 25.04.12

Կաշառակերության մեջ մեղադրվող Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարության տրանսպորտի հարցերով քննչական վարչության արդեն նախկին պետ Էդուարդ Սանդրուկյանի որդուն` Սերգեյ Սանդրուկյանին, հեռացրել են աշխատանքից: Ըստ ռուսական լրատվամիջոցների` Սերգեյն աշխատում էր Մոսկվայի դատախազությունում դատախազ էր աշխատում:


Դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Վալենտինա Տիտովան, սակայն, չի հայտնել, թե ինչ պատճառով է նախկին քննիչի որդին հեռացվել աշխատանքից:


ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյա Սանդրուկյանը ձերբակալվել էր 900 հազ դոլար կաշառք ստանալու պահին: Նա այդքան գումարի դիմաց պետք է օգներ մի առևտրականի` սկսելու սեփական բիզնեսը: Քննիչների վարկածով` սա գումարի դեռ առաջին մասնաբաժինն էր:

 

Էդուարդ Սանդրուկյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ: