Հարավային Սուդանի նախագահն ընդհատել է այցը Չինաստան

15:03 • 25.04.12

Հարավային Սուդանի նախագահ Սալվա Քիիրն Սուդանի հետ շարունկակվող հակամարտության պատճառով ընդհատել է իր այցը Չինաստան ու վերադարձել հայրենիք, տեղեկացնում է «Բի Բի Սի»-ն:

 

Հիշեցնենք, որ Քիիրը Չինաստան էր ժամանել երեկ: Փորձագետների կարծիքով` Հարավային Սուդանի նախագահի այցը պայմանավորված էր ի դեմս Չինաստանի նոր աջակից գտնելով:

 

Նշվում է, որ պաշտոնական Պեկինը երկու կողմերին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները: