ՌԴ իրավապահները Նիժնի Նովգորոդում Թուրքիայի քաղաքացի ահաբեկչի են ձերբակալել

23:28 • 25.04.12

Ռուսաստանի իրավապահները երեքշաբթի Թուրքիայի քաղաքացու են ձերբակալել, ով հայրենիքում որոնվում է ահաբեկչության մեղադրանքով, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը՝ հղում կատարելով ՌԴ ՆԳՆ ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյին:

«Թուրքիայի ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի տվյալներով, 1996թ. հունվարին, տվյալ անձը ահաբեկչական կազմակերպության անդամ էր: Նա Թուրքիայի Ֆասթա շրջանի ընտրությունների ժամանակ տեղի բանկի շենքում ռումբ է տեղադրել: Բացի այդ, Սաչլի Հականը տեղի բնակչության շրջանում քարոզչություն է իրականացրե՝, իշխանության բռնի տապալման կոչեր հնչեցնելով», - ասվում է հաղորդագրության մեջ:

Ներկայում Սաչլին պահվում է Նիժնի Նովգորոդի ժամանակավոր կալանման մեկուսարանում: Քննարկվում է նրան Թուրքիա էքստրադիցիայի ենթարկելու հարցը: