Թուրքիայում 1997թ. հեղաշրջման 13 մասնակիցներ են ձերբակալվել
Թուրքիայի ոստիկանությունը 1997թ. ռազմանակ հեղաշրջման մասնակիցների արդեն թվով երրորդ ձերբակալությունների ալիքն է անցկացնում, հաղորդում է NEWSru պարբերականը:
Այդ հեղաշրջման արդյունքում իշխանությունից հեռացվել էր երկրի նորագույն պատմության մեջ առաջին իսլամիստը` վարչապետի պաշտոն զբաղեցրած Էրբաքան Նեջեմեթինը:
Թուրքիայի դատախազությունը 13 մարդու ձերբակալություն է արտոնել, ովքեր կասկածվում են ռազմական հեղաշրջմանը մասնակցելու մեջ:
Ավելի վաղ ձերբակալվել էին «Փետրվարի 28-ի գործ» անվանումով հայտնի հեղաշրջման մասնակիցները: Նրանց շարքում, Թուրքիայի բանակի ԳՇ-ի հրամանատարի նախկին տեղակալ, բանակի գեներալ Չևիկ Բիրը, ինչպես նաև գեներալ մայոր Էրոլ Օզկասնակը:
Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության ղեկավար Քեմալ Քիլիչդարօղլուն թուրքական իշխանություններին մեղադրել է «վհուկների որսի մոջ»: Նա վստահ է, որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով 1997թ. ձերբակալվել էր զինվորականների կողմից, ներկայում օգտագործում է իր իշխանությունը հաշիվներ մաքրելու համար:









