Նոր սկանդալ Ուկրաինայում. Ռադայի աշխատանքներն արգելափակված են
Այսօր Յուլյա Տիմոշենկոյի Բլոկը շարունակել է խանգարել Ուկրաինայի վերին Ռադայի աշխատանքներին, տեղեկացնում է vesti.ru կայքը:
«Մենք մտադիր ենք խոչնդոտել խորհրդարանի աշխատանքներին այնքան ժամանակ, մինչև մեր պատգամավորներին թույլատրեն հանդիպել Յուլյա Տիմոշենկոյի հետ»,- հայտարարել է նրա անվան բլոկի անդամ, պատգամավոր Անդրեյ Շևչենկոն:
Նշվում է, որ պատգամավորների ակտիվությունը պայմանավորված է երեկ տարածված լուրով, համաձայն որի` Տիմոշենկոն ծեծի է ենթարկվել, ինչից հետո տեղափոխվել է Խարկովի հիվանդանոց:
Իր նամակում Տիմոշենկոն հաստատել է, որ ապրիլի 20-ի երեկոյան, 3 մարդ բանտախցում իրեն կապել են մահճակալին հիվանդանոց տեղափոխելու համար, սակայն երբ փորձել է դիմադրել, այդ մարդիկ մի քանի անգամ հարվածել են իրեն, ինչից նա կորցրել է գիտակցությունը:
Նույն օրը Տիմոշենկոն հայտարարել է հացադուլի մասին:
«Այս ամենը բողոք է ուղղված երկրում տեղի ունեցող գործողություններին, ինչպես նաև այն ամենին ինչ կատարվում է անձամբ իր հետ»,- ասել է նրա դատապաշտպան, պատգամավոր Սերգեյ Վլասենկոն:









