Օդի մեջ սավառնում է փոփոխության գաղափարը. Վարդան Դևրիկյան

14:18 • 25.04.12

Գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանի կարծիքով այսօր հասարակությունը սպասում է փոփոխության, ինչը լավ է գիտակցում թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը:


«Օդի մեջ սավառնում է փոփոխության գաղափարը: Արմատական ընդդիմությունն այլ կերպ է փորձում լուծումներ առաջարկել, իշխանությունն այլ կերպ՝ հասկանալով, որ երկրում ամեն բան այնքան է վատացել, որ փոփոխությունը դարձել է հրամայական»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վարդան Դևվրիկյանը:


Գրականության ինստիտուտի փոխտնօրենի համոզմամբ՝ դա հետևանք է այն իրողության, որ կա՛մ հասարակության վիճակն է շա~տ վատացել, կա՛մ էլ հասարակությունն, ընդամենը, քաղաքակրթվել է: