«Մերսեդես»-ը շրջվել է ձորը, վարորդը՝ հոսպիտալացվել

09:26 • 26.04.12

Ապրիլի 25-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Երասխավան-Մեղրի ճանապարհի 83-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը:

 

Ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: