Տավուշում «ՎԱԶ-2102»–ը շրջվել է, վարորդը՝ մահացել

09:28 • 26.04.12

Ապրիլի 25-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Տավուշի մարզի Ջուջեվան գյուղի վերջնամասում «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենա է շրջվել, ինչի հետևանքով ուղևորը՝ 1973 թ. ծնված Սմբատ Գուլքանյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

 

Ըստ Ոստիկանության հաղորդգրության՝ կատարվում է քննություն: