Աֆղանստանում ամերիկյան զինծառայող է գնդակահարվել
23:57 • 26.04.12
Աֆղանական բանակի համազգեստ կրող անհայտ անձը հինգշաբթի կրակ է բացել Աֆղանստանում տեղակայված կոալիցիոն ուժերի զինվորների ուղղությամբ և սպանել ամերիկյան զինծառայողի, հաղորդում է BBC գործակալությունը` հղում կատարելով Պենտագոնին:
Այս տարեսկզբից սա արդեն 18-րդ դեպքն է, երբ աֆղանական բանակի զինծառայողը ՆԱՏՕ-ի զինծառայողների է սպանում:
Placeholder









