Aston Martin ընկերությունը չինացիներին ներկայացրեց իր Dragon 88-ը (տեսանյութ և լուսանկարներ)

01:26 • 26.04.12

Մեքենայի բացառիկ տարբերակը անվանվել է ի պատիվ Չինաստանում պաշտվող առասպելական կենդանու և հավելված է չինացիների կողմից հաջողակ համարվող թվով: Բացի այդ դա նաև արտադրվելիք մեքենաների քանակն է, միայն 88 նման կատարմամբ մեքենաներ կթողարկվեն, հաղորդում է «Ավտո Վեստի» պարբերականը:


Dragon 88 սահմանափակ տարբերակներ կստանան Aston Martin-ի միայն 3 մոդելներ` DBS Volante-ը, Virage-ը և V8 Vantage S-ը:


Յուրաքանչյուր սուպերմեքենա կներկվի երեք բացառիկ գույներից մեկով, որոնք համահունչ են գեղեցկության մասին չինական ավանդական պատկերացումներին: Դրանք նաև 24 կարատ ոսկուց տարբերանշաններ կստանան, սրահում համապատասխան ոսկյա ներդիրներ կլինեն, իսկ նստարաններին ասեղնագործված կլինեն առասպելական հրեշի պատկերներ:


Բացի այդ, ընկերության տաղավարում ներկայացված էր One-77 սուպեր մեքենան, չորսդռնանի Rapide-ը, ինչպես նաև Q by Aston Martin մեքենաների անհատականացման սեփական շարքը:


Aston Martin-ի ղեկավարությունը նշում է, որ չինական շուկան բրիտանական ընկերության համար առաջնահերթ ուղղություններից մեկն է համարվում: