Ռուսական բանակը առաջին անգամ «Բալ» համակարգից է կրակել Կասպից ծովում (լուսանկարներ)

22:48 • 26.04.12

ՌԴ Կասպիական նավատորմի հրթիռային ստորաբաժանումները, այսօր առաջին անգամ «Բալ- Է» համալիրի հրթիռային մեկնարկներ են իրականացրել, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը հղում կատարելով ՌԴ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությանը:

«Բալ-Է» համալիրը կարող է խոցել 120 կմ հեռավորության վրա գտնվող թիրախը ցանկացած եղանակային պայմաններում:


«Հրթիռային կրակը իրականացվել է հականավային երկու Х-35 տիպի թևավոր հրթիռներով, որոնք մեկնարկել են ինքնագնաց մեկնարկային կայաններից», - պատմել է մամուլի ծառայության ղեկավար գնդապետ Իգոր Գորբուլը:


Գնդապետը ներկայացրել է, որ Կասպից ծովի ավազանում տեղի ունեցած ուսումնավարժանքի ընթացքում, ստորաբաժանումը հայտնաբերել է 50 կմ հեռավորության վրա գտնվող թիրախը: Ապա ինքնագնաց մեկնարկային կայանը հաջողությամբ խոցել է թիրախը:


Կասպից ծովի նավատորմի տրամադրության տակ «Մալ» համակարգի հայտնվելու մասին հայտնի է դարձել 2011թ. դեկտեմբերին: ՌԴ ՊՆ-ն նպատակ ունի «Բալ» համալիրը ներառել սեպտեմբերին կայանալիք` «Կովկաս - 2012» ռազմավարժանքների մեջ:

 

 

ПКР Х-35Э. Фото А.Соколов©