Նորվեգիայում բազմահազարանոց ամբոխը Բրեյվիկի ատելի երգն է երգել
Մոտ 40 հազ նորվեգացիներ հավաքվել են մայրաքաղաք Օսլոյի կենտրոնական հրապարակում ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի ատելի երգը երգելու համար, տեղեկացնում է Guardian-ը:
Ավելի վաղ Բրեյվիկը խոստովանել էր, որ ատում է «Ծիածանի երեխաները» երգը, քանի որ կարծում է, որ այն մարքսիստական գաղափարախոսություն է քարոզում:
Միջոցառման մասնակիցները հավաքվել են Facebook-ում բացված հատուկ էջի շնորհիվ:
Հիշեցնենք, որ Անդերս Բրեյվիկը 2011թ. հուլիսի 22-ին կատարած կրկնակի ահաբեկչությունների հետևանքով 77 մարդու կյանք է խլել:









