Վթար Չինաստանում. 9 զոհ, 36 վիրավոր
Չինաստանի հարավ-արևմուտյան Յուննան նահանգում ավտովթարի հետևանքով 9 մարդ է զոհվել, 36-ը վիրավորվել են. տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը:
Ավտոբուսը, որի մեջ գտվել է 46 մարդ,արագընթաց մայրուղու վրա կորցրել է կառավարումը և ընկել է 10 մետր բարձրությունից: Ուղևորների թվում եղել է նաև մինչև 3 տարեկան 3 երեխա:
Ավտոբուսը մարզկենտրոնից ուղևորվելից է եղել Կունմին քաղաք, որը հայտնի է որպես տուրիստական կենտրոն:
Վթարի հետևանքով միայն մեկ մարդ չի վնասվել, մյուսները տեղափոխվել են մոտակա հիվանդանոց: Վթարի պատճառները դեռևս ճշտված չեն:









