Սիրիայում լիբանանյան զինված խմբավորման առաջնորդ է զոհվել

02:07 • 26.04.12

Լիբանանի «Ֆաթհ ալ-Իսլամ» զինված խմբավորման առաջնորդ Աբդել Գանի Ջավահիրը զոհվել է Սիրիայում, Սիրիայի կառավարական զորքերի դեմ նախատեսված պայթուցիկ սարք տեղադրելու փորձի ժամանակ, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը

Ջավահիրը զոհվել է Լիբանանի սահմանի մոտակայքում` սիրիական Քուսեյրա քաղաքի շրջանում:

«Ֆաթհ ալ-Իսլամ» զինված խմբավորման առաջնորդ Աբդել Գանի Ջավահիրը ավելի վաղ եղել է «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության անդամ, իսկ երկու տարի առաջ միացել է առավել ծայրահեղական «Ֆաթհ ալ-Իսլամ» խմբավորմանը, որը ի թիվս այլ գործողությունների` 2007թ. կռվել է լիբանանյան բանակի դեմ: