Խոսեպ Գվարդիոլան որոշել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ Բարսելոնայից

22:10 • 26.04.12

Բրիտանական մամուլը տեղեկացնում է, որ իսպանական «Բարսելոնայի» 41-ամյա գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան որոշել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ թիմից:

 Իր որոշման մասին Գվարդիոլան արդեն տեղեկացրել է կատալոնական ակումբի ղեկավարությանը:

Իսկ իր ապագայի մասին իսպանական գրանդի մարզիչը կխոսի ուրբաթ օրը կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ: