Ռումինիայում ուկրաինական ուղղաթիռ է կործանվել. 5 զոհ

21:47 • 26.04.12

Ռումինիայի արևելքում ուկրաինական ուղղաթիռ է վթարի ենթարկվել: Զոհվել է 5 հոգի, հայտնում է Fox News-ը` հղում կատարելով ռումինացի պաշտոնյայի հայտարարությանը:

Տուլչեայի մարզի պրեֆեկտ Վասիլ Գուդուն սրա մասին հայտնել է Realitatea TV-ին: Ըստ նրա` ուղղաթիռը Մոլդովայից Թուրքիա էր ուղևորվում և վթարվել է Մոլդովայի հետ սահմանային Օստրով գյուղի մոտ այսօր ցերեկը:

Ըստ որոշ տեղեկությունների` խոսքը Ka26-ի մասին է, որը գյուղատնտեսական նպատակներով է օգտագործվում:

Զոհերի ինքնության մասին տեղեկություններ առայժմ չկան: