Ռուսաստանի ԱԳՆ Միացյալ Նահանգներին մեղադրում է Իոսիֆ Կոբզոնի համերգային շրջագայությունը խափանելու մեջ (տեսանյութ)

23:07 • 26.04.12

Մոսկվան տարակուսանք է հայտնել Իոսիֆ Կոբզոնին ԱՄՆ-ի վիզա չտրամադրելու կապակցությամբ, որի պատճառով խափանվում են նրա ԱՄՆ-ում նախատեսված համերգները, որոնք նվիրված են Հայրենական պատերազմի հաղթանակի տոնակատարություններին:


«Հիասթափությամբ և տարակուսանքով ենք ընդունել ամերիկյան իշխանությունների կողմից ականավոր ռուսական երգիչ, ՌԴ պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնին հերթական անգամ մուտքի վիզա չտրամադրելու համար: Արդյունքում խափանվում են Հաղթանակի օրվա տոնակատարություններին նվիրված մեր ականավոր կատարողի ԱՄՆ-ում ելույթները, որտեղ նրան բազմաթիվ երկրպագուներ էին սպասում, այդ թվում այնտեղ ապրող Երկրորդ Համաշխարհային պատերազմի վետերանները», - նշվում է ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի մեկնաբանության մեջ, որը այսօր հրապարակվել է ՌԴ արտգործնախարարության կայքում:
 

Նախքան ԱՄՆ-ի մուտքի արտոնագիր ստանալը, այդ կապակցությամբ Կոբզոնը իր մեկնաբանությունն էր ներկայացրել, որտեղ տարակուսանք էր հայտնել ՌԴ իշխանությունների կողմից իրեն չպաշտպանելու փաստով: