Իրանում նավթային մաքսային ծառայություն կստեղծվի
Իրանում մոտ ապագայում կստեղծվի նավթային մաքսային ծառայություն, հայտնել է Իրանի Գլխավոր մաքսային վարչության պետ Մոհամեդ Ռըզա Նադերին:
FarsNews-ի փոխանցմամբ` Նադերին նշել է, որ նման կառույցի ստեղծումն անհրաժեշտություն է:
«Ներկայում այս հարցի շուրջ բանակցություններ են վարում Նավթի նախարարությունն ու Գլխավոր մաքսային վարչությունը: Կառույցը զգալիորեն կհեշտացնի ու կկարգավորի նավթի ու նավթամթերքների արտահանման ու ներկրման աշխատանքները»,- ասել է Գլխավոր մաքսային վարչության պետը:









