Քաղաքացի Գոհարը չի կարողանում հետևել Նիկոլի խորհրդին և «հանրապետականի հայացք» ընդունել
«Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի կայքում, այսօր Գոհար անունից մի քաղաքացի գրություն է թողել, որում Փաշինյանից ներողություն է խնդրում, որ չի կարողանում հետևել նրա խորհրդինի և «հանրապետականի հայացք» ընդունել։
«Նիկոլ ջան, օրը մի երկու անգամ գալիս են մեր դուռը զանգում և հարցնում, թե ո՞ւմ ենք ընտրելու: Եվ անգամ այդ ժամանակ չեմ կարողանում ասել, որ ՀՀԿ-ին, ինձ թվում է, որ կդավաճանեմ Ձեզ ու ինձ: Կներեք, որ Ձեր խորհուրդը չեմ կատարում. թող «պաշոլ լինեն»,-այսօր Nikol Pashinian.am կայքում նման գրություն է թողել Մալաթիա-Սեբաստիա համայնքի մի բնակչուհի Գոհար անունով:
Տեղեկացնենք, որ թիվ 7 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու, «Հայ ազգային կոնգրես։ Ընդդիմադիր դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը, երեկ, հաշվի առնելով հանրային հետաքրքրությունն իր քարոզչական նամակի նկատմամբ, որը բաժանվել էր թիվ 7 ընտրատարածքի ընտրողներին:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն իր նախընտրական հրապարակային ելույթներում առաջարկելով 30 վայրկյանանոց հեղափոխություն, ընտրողներին մշտապես կոչ է անում՝ «հանրապետականի հայացք ընդունել» և հարցնողներին պատասխանել, որ ընտրելու են ՀՀԿ-ին, խորհրդավոր ժպտալ և փակ քվեախցիկի հետևում քվեարկել խղճի մտոք:
Քանի որ, յուրաքանչյուր նամակ հասցեագրված է կոնկրետ հասցեատիրոջ, ապա Հարություններին ուղղված նամակում ասվում է.«Իմ անունը Նիկոլ Փաշինյան է, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիրն եմ, Հայ ազգային կոնգրեսի անդամ, նախկին քաղբանտարկյալ: Հիմա պատգամավորի թեկնածու եմ Երևանի թիվ 7 ընտրատարածքում, որի ընտրող եք Դուք: Իմ անունը առկա է նաև Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակի 7-րդ տեղում»:
Ընտրողներին հասցեագրված նամակում պատգամավորի թեկնածուն չի խոստանում ասֆալտ փռել, «օգնություն» բաժանել, ինչպես նաև՝ ընտրատարածքը դրախտ դարձնել, «պրոթեզ» կամ ակնոցներ չի բաժանում, վիրահատություն չի անում: Բայց խոստանում է հետևողական լինել, որ «բարեգործները» վճարեն օրենքով սահմանված հարկերը, և այն՝ ինչ առաջարկվում է որպես «լավություն», մարդիկ ստանան որպես իրենց վաստակած հասանելիք` թոշակի, նպաստի, աշխատավարձի, ձևով, որ մարդիկ ունենան պետպատվերով հասանելիք բուժսպասարկումից արժանապատիվ օգտվելու միջոց՝ առանց ծանոթի:
Նամակն ավարտվում է Հայաստանին անակնկալ մատուցելու առաջարկով, քանի որ՝ «եթե պատգամավոր ընտրվի Լֆիկ Սամոն, ոչ ոք չի զարմանա»:
Մեկ այլ քաղաքացի Արթուր անունով՝ նույն էջում, նամակի տակ զետեղել է իր գրառում-մեկնաբանությունները, ուր առաջարկում է՝ ապացուցել, որ «ստրուկներ չենք, որ այն մի խումբ կանայք չեն մեր ազգի դեմքը» և վերջապես՝ « չլացել, չնվնվալ, չշշնջալ և խրոխտ երգել»:









