Պակիստանի վարչապետը դատապարտվել է րոպեների բանտարկության
Պակիստանի Գերագույն դատարանը վարչապետ Յուսուֆ Ռեզա Գիլանիին մեղավոր է ճանաչել նախագահի ու մի շարք քաղաքական գործիչների մասնակցությամբ կոռուպցիոն սկանդալի հետաքննության վերականգնման մերժման համար: Ինչպես հաղորդում է BBC –ն , վարչապետը դատապարտվել է րոպեների բանտարկության:
Ավելի վաղ Գերագույն դատարանը պահանջել է վերականգնել նախագահ Ասիֆ Ալի Զարդարիի նկատմամբ դատական գործընթացը: Սակայն, վարչապետը մերժել է` հայտարարելով, որ նախագահն անձեռնմխելի է:
Ինչպես հաղորդում է vz.ru-ն, Պակիստանի վարչապետը 2 խոշորամասշտաբ հետաքննությունների մասնակից է դարձել: Առաջին գործի շրջանակում նրան մեղադրում են նախագահի նկատմամբ հետաքննություն սկսելը մերժելու հարցում: Իսկ մյուս գործը վերաբերում է ամերիկացի մի բարձրաստիճան պաշտոնյային ուղղված նամակին, որտեղ նա ԱՄՆ վարչակարգից օգնություն է խնդրում երկրում հնարավոր ռազմական հեղաշրջումը կանխելու համար:









