Գերմանիայում սառնարան պայուսակներում երեք նորածինների դիակներ են հայտնաբերվել
Գերմանիայի իրավապահներն ապրիլի 26-ին Գեսսեն երկրամասի տներից մեկում 3 նորածնի քայքայվող դիակներ են հայտնաբերել, հաղորդում է գերմանական Die Welt պարբերականը:
Մարմինները հայտնաբերվել են Լանգես գյուղի տներից մեկի նկուղում և ավտոտնակում: Ոտիկանությունը նշել է, որ մանկական դիերը հայտնաբերվել են պայուսակ սառնարաններում: Քննիչը հայտարարել է, որ դրանք այնտեղ են եղել առնվազն մի քանի ամիս:
Տունը վարձակալած կինը, ով խարդախության համար ներկայում 6 ամսով ազատազրկման մեջ է, հարցաքննության ժամանակ խոստովանել է, որ գտնված երեխաների մայրն է, սակայն նշել է, որ նրանք մահացած են ծնվել:
Նրան դեռևս մեղադրանքներ չեն ներկայացվել:









