Ամերիկացի զինվորականին հեռացրել են Օբամային քննադատելու համար

10:40 • 26.04.12

Ամերիկյան ծովային հետևակի 26-ամյա ծառայող Հարի Շթայնին հեռացրել են ծառայությունից Facebook-ի իր էջում երկրի նախագահ Բարաք Օբամայի հասցեին արված քննադատության համար: Նա մասնավորապես գրել է, որ մտադիր չէ կատարել նախագահի արձակած հրամանները, հայտնում է vesti.ru-ն:

 

Իր գրառումը Շթայնն արել էր մարտ ամսին, ինչպես նաև տեղադրել նախագահի ծաղրանկարը, նրան որակելով «ԱՄՆ-ի ներքին և տնտեսական թշնամի», ինչպես նաև շեշտել, որ չի կատարելու Օբամայի հրամանները, սակայն այս հայտարարությունը նա ավելի ուշ հեռացրել էր:

 

Զինծառայողի փաստաբանները դիմել են դաշնային դատարան, պնդելով, որ նրա կարծիքը պաշտպանված է Սահմանադրության առաջին ուղղումով, սակայն դատավորը մերժել է գործի քննությունը, նշելով, որ այս դեպքում խոսքը անվտանգության և նախկինում տրված զինվորական երդման մասին է:

 

«Խոսքի լիակատար ազատությունը չի տարածվում զինվորականների վրա, եթե նրանց խոսքերը խախտում են ռազմական կարգապահությունը, խախտում են զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարի իմիջը: Կարգապահական պատասխանատվության հարցը պետք է քննարկվի հրամանատարույթան կողմից», - հայտարարել է դատավորը: