Ասադի զինվորները ողջ-ողջ ընդդիմադրի են թաղում (տեսանյութ)

16:47 • 26.04.12

Համացանցում մի տեսանյութ է հայտնվել, որտեղ պարզ երևում է, թե ինչպես Սիրայի կառավարական զորքերի մի քանի զինվորներ իրենց հրամանատարի կարգադրությամբ թաղում են մի ընդդիմադրի, գրում է«Ալ արաբիա»-ն:

 

Թեև տեսանյութում զինվորների դեմքերը չեն երևում, սակայն նրանց խոսակցությունը վկայում է , որ նրանք Ասադի կողմնակիցներն են: Զինվորականներն ապստամբին նման անմարդկային տանջանքի են ենթարկել, քանի որ նա տեսագրել էր կառավարական զորքերի իրականացրած բռնությունները` հետագայում այն հեռուստաալիքներով և համացանցով տարածելու նպատակով: