Թուրքերը սկսեցին հորատել Հյուսիսային Կիպրոսը՝ նավթ և գազ գտնելու համար

22:18 • 26.04.12

Թուրքական Turkish Petroleum պետական ընկերությունը սկսել է հետախուզական նավթային և գազային հորատումներ իրականացնել Հյուսիսային Կիպրոսի տարածքում, հաղորդում է France-Presse գործակալությունը:


Հորատման աշխատանքների մեկնարկի կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր արարողությանը մասնակցել են Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը և, այսպես կոչված, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության նախագահ Դերվիշ Էրօղլուն:

Սպասվում է, որ հետախուզական աշխատանքները 3-ից 6 ամիս կտևեն: Հորատումների խորությունը հասնում է մինչև 3կմ խորության:

Թուրքիայի այս պահվածքը Կիպրոսի ղեկավարության մոտ զայրույթն է առաջացրել: Կառավարության ներկայացուցիչ Ստեֆանոս Ստեֆանուն հայտարարել է, որ կղզու տարածքում հորատման աշխատանքներ իրականացնելն առանց Կիպրոսի միջազգայնորեն ճանաչված ղեկավարության հետ համաձայնության` անօրինական է: