Աճառյան փողոցում «ՎԱԶ 2107» մակնիշի տաքսին բախվել է «Տոյոտա Ռավ4»–ին (լուսանկարներ)
Այսօր՝ ժամը 1-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Աճառյան փողոցում «Էլենա» տաքսի ծառայության «ՎԱԶ 2107» մակնիշի Տ 4161 համարանիշի ավտոմեքենան բախվել է «Տոյոտա Ռավ4» մակնիշի 23 ՏՏ 888 համարանիշի ավտոմեքենային։
Գ. Շամշյանը հայտնում է, որ, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայրում են ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի









