Արթուր Աղաբեկյանի տղան չի խուսափել զինծառայությունից և արդեն գիտի՝ որ զորամասում է ծառայելու

18:13 • 27.04.12

Պաշտպանության նախարարության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանն այսօր, ի գիտություն լրագրողներին, հայտարարեց, որ Կանադայում սովորող իր տղան վերադարձել է Հայաստան և պատրաստվում է զորակոչվել բանակ:

«Այսօր տղաս վերադառնում է, ուսումն այնտեղ ավարտել է և մայիսի վերջին պետք է զորակոչվի հայկական բանակ»,- այսօր Հայ հեղափոխական դաշնակցության նախընտրական քարոզարշավի շրջանակներում մտավորականների հետ հանդիպմանն ասաց Արթուր Աղաբեկյանը:


Ի դեպ, Աղաբեկյանը նույնիսկ տեղյակ է, թե որտե՞ղ է իր զինվորական ծառայությունն անցկացնելու տղան. «Նա ծառայելու է այն զորամասում, որտեղ ես հրամանատար եմ եղել»:
Մամուլում բավական շահարկումներ են եղել այն մասին, թե Արթուր Աղաբեկյանն իր տղային ծառայությունից ազատելու նպատակով ուղարկել է արտերկիր:


Նշենք նաև, որ նախկին փոխնախարարը ծնունդով Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից է: Նա մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին, եղել է ԼՂՀ Հադրութի պաշտպանական շրջանի առաջին հրամանատարը: