Ռուսաստանում Ադրբեջանի ու Չեչնիայի բնակիչներ են ձերբակալվել

16:14 • 27.04.12

Ռուսաստանի Դաշնության ոստիկանության աշխատակիցներն այսօր ձերբակալել են 2 տղամարդու, որոնք փորձել են Մոսկվայի մարզի Պուշկինո քաղաքում մի գործարարից 1մլն ռուբլի են շորթել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

«Ոստիկանություն է դիմել մի գործարար (անունը չի նշվում) և հայտնել, որ երկու անհայտ անձինք իրենից պահանջում են նշված գումարը վճարել»,- գործակալությանը հայտնել են ոստիկանությունից:


Օպերատիվ- որոնողական աշխատանքների շնորհիվ, իրավապահներն Իվանտեևկա քաղաքում 250 հազ ռուբլի ստանալու պահին ձերբակալել են Ադրբեջանի ու Չեչնիայի գործազուրկ բնակիչների: