Ռուս տղամարդը վաճառողուհու է սպանել` կնոջը «պատշաճ» դիմավորելու համար

11:05 • 27.04.12

Ռուսաստանի Դաշնության Սվերդլովի շրջանի Կրասնի գյուղի բնակիչը սպանել է մոտակա խանութի 26-ամյա վաճառողուհուն` կնոջը ծննդատնից պատշաճ դիմավորելու համար, այնուհետև հրդեհել խանութը, հայտնում է vz.ru-ն:


Քննչական կոմիտեի մարզային վարչության համաձայն` 25-ամյա մարդասպանը խոստովանել է, որ սպանությունն իրականացրել է բեյսբոլի մահակի օգնությամբ: Նա հափշտակել է խանութի դրամարկղի ողջ գումարը` 11.700 ռուբլի, իրեն որդի պարգևած և ծննդատնից վերադարձող կնոջ համար մեծ երեկույթ կազմակերպելու նպատակով: