Պայթյուն Բեյրութում. կա վիրավոր
Լիբանանյան Tawhid al-Arabi կուսակցության Բեյրությում գտնվող գրասենյակի մոտ այսօր առավոտյան պայթյուն է տեղի ունեցել: Ըստ նախնական տեղեկությունների` գրասենյակի մոտ ձայնային ռումբ են նետել:
Պայթյունի հետևանքով վիրավորվել է մեկ մարդ: Ոստիկանությունը դեպքի առնչությամբ արդեն հետաքննություն է սկսվել:
Լիբանանյան այս կուսակցությունը աչքի է ընկնում Հըզբոլլահին, ինչպես նաև Սիրիական իշխանությանն ու նախագահ Բաշար ալ Ասադին սատարելու մասին հայտարարություններով:









