Բին Լադենի կանանց վտարում են Պակիստանից

09:52 • 27.04.12

Պակիստանի իշխանությունները սկսել են Ուսամա բին Լադենի երեք այրիների և 11 երեխաների վտարման գործընթացը: «Ալ Կաիդա»-ի առաջնորդի ընտանիքի անդամները արդեն լքել են Իսլամաբադի ամառանոցը, հայտնում է «Բի-Բի-Սի»-ին:

 

Բին Լադենի ընտանիքի անդամները ձերբակալվել էին նրա սպանությունից հետո: Ահաբեկչական ցանցի առաջնորդի կանայք և նրա երկու երեխաները մեղադրվել են Պակիստանում ապօրինի գտնվելու համար:

 

Նախորդ շաբաթ ավարտվել է նրանց 45 օրյա տնային կալանքը: Դատարանի որոշման համաձայն՝ նրանք պետք է արտաքսվեն երկրից:

 

Պակիստանի Ներքին գործերի նախարարությունը հայտնել է. «Ուսամա բին Լադենի ընտանիքի անդամները պահվում էին լիակատար անվտանգության մեջ: Այսօր նրանց վտարում են Սաուդյան Արաբիայի, քանի որ իրենք այդպես են ցանկացել»:

 

Բին Լադենի 2 կանայք Սաուդյան Արաբիայի քաղաքացի են, մեկը՝ Եմենի.վերջինին վտարելու են Եմեն:

 

Աշխարհի նախկին թիվ 1 ահաբեկչի ընտանիքի անդամների վտարումը պաշտոնական Իսլամաբադի համար պետք է խորհրդանշի «Ալ-Կաիդայի» առաջնորդի պատմության ավարտը: