Կույր չինացուն հաջողվել է փախչել տնային կալանքից
Կույր չինացի Չեն Գուանչենը հաջողացրել է փախչել խիստ հսկողության տակ գտնվող տնից, որտեղ նա մեկուկես տարի գտնվում էր տնային կալանքի տակ, գրում է The Guardian-ը:
Չենն ինքնուս փաստաբան է և հանդիսանում է Չինաստանում իրավունքների պաշտպանության և արդարության շարժման գլխավոր դեմքերից մեկը:
Տնային կալանքի տակ գտնվելով` Չենը մշտապես եղել է արևմտյան երկրների և տեղական ակտիվիստների ուշադրության կենտրոնում, ովքեր նրան համարում են «արդարության անխոնջ մարտիկ»:
Չենի ազատ արձակմանն ուղղված արշավի առաջնորդ Հե Պեիրոնգի հավաստամբ` նրան արդեն տեղափոխել է ապահով վայր:









