Նոր ռազմածովային ալյանսներ. Չինաստանն ու Ռուսաստանը՝ ԱՄՆ-ի և Վիետնամի դեմ (լուսանկարներ)

23:15 • 27.04.12

21-րդ դարը նոր, անսպասելի աշխարքաղաքական ալյանսների դարաշրջան է դարձել: Ինչպես տեղեկացրել էինք, ապրիլի 23-ին մեկնարկեցին ռուս-չինական «Ծովային համագործակցություն 2012» համատեղ ծովային զորավարժությունները, որոնք կընթանան մինչև ապրիլի 29-ը: 

Լայնածավալ զորավարժություններին մասնակցում է երկու երկրների ավելի քան 20 ժամանակակից ռազմանավ, հաղորդում է zman պարբերականը:

Չինաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների վստահեցմամբ, զորավարժությունները ուղղված չեն որևէ երրորդ երկրի դեմ: Նույն օրը մեկնարկել էին նաև ԱՄՆ 7-րդ նավատորմի և Վիետնամի ՌԾՈՒ-ի համատեղ զորավարժությունները, որոնք «նույնպես ուղղված չէին որևէ մեկի դեմ»:

Սակայն բոլոր մասնակիցները լավ պատկերացնում են տարածաշրջանում առկա դարավոր անվստահությունը և լարվածությունը` վիետնամցիների և չինացիների միջև, ինչպես նաև Չինաստանի կողմից` Հարավ-Չինական ծովի Սպարտլի կղզիների նկատմամբ հավակնությունները:

Փորձագետները գտնում են, որ Սպարտլի կղզիների շուրջ նավթի և գազի խոշոր պաշարներ կան:

Ապրիլի 10-ին չինական ՌԾՈւ-ն այդ կղզիների մոտ արգելափակել էր ֆիլիպինյան նավերը: Սպարտլի կղզիներին են հավակնում նաև Ֆիլիպինները և Վիետնամը:
 
Новые морские альянсы: Китай и Россия против США и Вьетнама | Фото: AFP