Հոլանդական սրճարաններում զբոսաշրջիկներին այլևս մարիխուանա չեն վաճառի
Նիդերլանդներում դատավորը հաստատել է նոր օրենքը, համաձայն որի՝ օտարերկրյա զբոսաշրջիկներին արգելվում է այցելել սրճարաններ, որտեղ վաճառում է կանեփ, հայտնում է «Բի-Բի-Սի»-ն:
Նշենք, որ իշխանությունները մտահոգությունը աճել է՝ միայն թմրանյութերի համար ժամանող զբոսաշրջիկների՝ ինչպես նաև ապօրինի թմրանյութ վաճառողների աճի հետ կապված:
Նոր օրենքը սկսելու է գործել մայիսից՝ հյուսիսային 3 մարզերում, իսկ մինչև տարվա վերջ տարածվելու է ամբողջ երկրում:
Նման սրճարանների սեփականատերերը պնդում են, որ արգելքի մասին օրենքը խտրական վերաբերմունքի ցուցաբերում է օտարերկրյա զբոսաշրջիկների նկատմամբ, քանի որ օրենքը թույլ կտա Նիդերլանդների քաղաքացիներին այցելել այդ սրճարանները, եթե նրանք ունեն անձը հաստատող վավեր փաստաթղթեր:
Նիդերլանդներում գործում է շուրջ 700 նման սրճարան: Թեթև թմրանյութերի մշակումը և վաճառքը պաշտոնապես թույլատրված չէ, սակայն օրենքով չի հետապնդվում. ոստիկանությունը թույլ է տալիս մինչև 5 գրամ կանեփի վաճառքը:
Նշենք, որ թեթև թմրանյութերի վաճառող սրճարանների սեփականատերերը մտադիր են բողոքարկել այս որոշումը:









