Դամասկոսում պայթյուն է տեղի ունեցել

15:22 • 27.04.12

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի կենտրոնում խոշոր պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես տեղեկացնում է Sham News Networks կայքը, պայթյունը տեղի է ունեցել Համադանի թաղամասում գտնվող Զեն ալ Աբդին մզկիթի մոտակայքում:

 

Պայթեցվել է սպիտակ մեքենա, իսկ պայթյունի ձայնը լսելի է եղել նաև հարակից թաղամասերում:
 

Ըստ նախնական տեղեկությունների` զոհվել է 6 մարդ: