Դնեպրոպետրովսկում որոտացել է 4 պայթյուն (տեսանյութ)
Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքում այսօր 4 պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վնասվածքներ է ստացել 15 մարդ:
Առաջին պայթյունը տեղի է ունեցել Կարլ Մարքսի պողոտայում` տրամվայի կանգառում, երկրորդը` «Ռոդինա» կինոթատրոնի մոտ, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն: Երրորդ պայթյունը տեղի է ունեցել է Գլոբա այգու մոտակայքում, իսկ չորրորդը` առաջին պայթյունի դեպքի վայրից քիչ հեռու:
Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց:
Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները` քաղաքում խուճապ է, բոլորը վախեցած քննարկում են, թե որտեղ է լինելու հաջորդ պայթյունը:









