Սարկոզին ու Օլանդը խոսել են տնտեսության ու Եվրամիության մասին

09:09 • 27.04.12

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների 2-րդ փուլ անցած երկու թեկնածուները` գործող նախագահ Նիկոլա Սարկոզին ու սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը, հեռուստաեթերում հանդիպել են լրագրողների հետ ու պատասխանել նրանց հարցերին: Իսկ հարցերը վերաբերել են երկրի տնտեսությանն ու պաշտոնական Փարիզի` Եվրամիության հետ համագործակցությանը:

 

Ապրիլի 22-ին անցկացված նախագահական ընտրությունների առաջին փուլի հաղթող Օլանդը (ստացել է 28% ավելի ձայն) հայտարարել է, որ Ֆրանսիան տնտեսական աճի կարիք ունի և «ոչ տնտեսական միջոցառումների»: Իսկ ընտրությունների առաջին փուլում մոտ 27% ձայն հավաքած Սարկոզին հայտարարել է պետական միջոցները հսկողության տակ պահելու անհրաժեշտության մասին:

 

«Չի կարելի կարծել, որ աճը գրանցվում է անվերահսկելի ծախսերի հաշվին»,- ասել է նա ու խոստացել ընտրվելու դեպքում հաջորդ տարի կրճատել բյուջեի դեֆիցիտը 3%-ով և ամբողջությամբ ազատվել դրանից մինչև 2016թ.-ը:


«Մենք չենք կարող հավասարակշռության հասնել առանց աճի»,- ասել է սոցիալիստ թեկնածուն` կոչ անելով օգտագործել համաեվրոպական արժեթղթերն այն երկրների համար, որոնք «խրված են պարտքերի մեջ»:

 

Մեկնաբանելով այն փաստը, որ Գերմանիան դեմ է այսպիսի ծրագրին` Օլանդն ասել է, որ այդ երկիրը չի կարող որոշում ընդունել ողջ Եվրոպայի փոխարեն:


Հրապարակված նոր վիճակագրական տվյալները փաստում են, որ Ֆրանսիայում գործազուրկ է 2.9 մլն մարդ և այս ցուցանիշը շարունակում է աճել:



Հաջորդ չորեքշաբթի կկայանա Օլանդի ու Սարկոզիի հեռուստատեսային առաջին բանավեճը: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի մայիսի 6-ին: Եթե հաղթի Օլանդը, ապա նա կլինի նախագահի պաշտոնում ձախ ուժերի առաջին ներկայացուցիչը` Ֆրանսուա Միտերանից հետո: