Էլթոն Ջոնը` գրագո՞ղ

12:37 • 27.04.12

Ամերիկացի լրագրող և պոետ Գեյ Հոբսը դատական հայց է ներկայացրել Էլթոն Ջոնի դեմ, մեղադրելով նրան գրագողության մեջ, տեղեկացնում է «Լայֆ Նյուզ»-ը:

 

ԱՄՆ-ի Իլինոյսի դատարան ներկայացված հայցի համաձայն` 1982թ.-ին Հաբսը գրել է «Նատաշա» աշխատանքը, որը նվիրված է եղել մի ռուս մատուցողուհու: Երգի բառերը հեղինակն ուղարկել է բազմաթիվ ձայնագրման ընկերությունների, այդ թվում նաև այն մեկին, որը թողարկել է Ջոնի երգերը: Սակայն որևէ ընկերությունից դրական պատասխան չի ստացել: Իսկ 1985թ. Էլթոն Ջոնի «Նիկիտա» երգում օգտագործվել են Հոբսի գրած երգի բառերը: Մոտ 30 տարի անց Հոբսը դատապարտելով Ջոնին մտադիր է հանրաճանաչ դառնալ:

 

Նշվում է, որ ամերիկացի պոետը Ջոնից փոխհատուցում է պահանջել, սակայն գումարի չափը չի հստակեցվում:

 

Այն հարցին, թե ինչու է Հոբսն այսքան ուշ դիմել դատարան, ամերիկացին հայտարարել է, որ 1984թ-ից ապրել է Աֆրիկայում որտեղ լուրերը շատ դանդաղ են տարածվում: