Գեղարքունիքում ամբողջությամբ այրվել է ավտոմեքենա
Ապրիլի 26-ին, ժամը 16.28-ին Ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքի Ազատության փողոցում ավտոմեքենա է այրվում:
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության ամփոփ տեղեկագրի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.43-ին, մարվել` 17.05-ին:
Ամբողջությամբ այրվել է Տ. Վարդանյանին պատկանող «ԶԻԼ-130» մակնիշի 31 ԼՍ 788 ավտոմեքենան:









