Ընտրություններին անպայման մասնակցելու է հարցվածների 76%-ը (լուսանկարներ)

21:05 • 27.04.12

 

Ըստ Gellup International Assiciation ընկերության կատարած սոցհարցումների, որն իրականացվում է «Արմենիա» հեռուստաընկերության պատվերով, առաջիկա խորհրդարանական ընտրություններին անպայման մասնակցելու են հարցվածների 76%-ը, հավանաբար՝ 14%-ը, հաստատապես չի մասնակցելու՝ 6%-ը, դեռ չի որոշել 5%-ը: Այս մասին տվյալները այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց Հայաստանում Gellup International Assiciation ընկերության ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:
Նշենք, որ հարցումները անցկացվել են ապրիլի 17-23-ն ընկած ժամանակահատվածում՝ 1080 հոգու միջև: Հարցվողների տարիքային խումբը ընտրվել է 18 և բարձրների շրջանակում:
Gellup International Assiciation ընկերությունը պարզել է նաև ձևավորվող ԱԺ-ից ընտրազանգվածի սպասումները: Հարցվածների 42%-ը համոզված է, որ ոչինչ չի փոխվի, 33%-ը հավատում է որոշակի դրական փոփոխությունների, որ իրավիճակը կվատանա կարծում է հարցվածների 8%-ը, նույնքան հարցվածներ կարծում են որ երկիրը կփոխվի դեպի լավը: Հարցին դժվարացել է պատասխանել հարցվածների 9 %-ը, 1%-ն էլ այլ պատասխաններ է տվել:
Հարցումները ցույց են տվել, որ Հայասատանում առավել հեղինակավոր կուսակցությունը ՀՀԿ-ն է՝ ձայների 56 %-ով, այնուհետ ԲՀԿ՝ 50%, ՀՅԴ` 7%, ՕԵԿ` 7%, ժառանգություն` 5%, ՀԱԿ` 4%, ՀԿԿ` 1%, ՀԴԿ` 1%: Միավորված հայեր կուսակցությանը հեղինակավոր է համարում հարցման մասնակիցների 0.1%-ը: Կուսակցութուններից և ոչ մեկին հեղինակավոր չի համարում հարցման մասնակիցների 11%-ը, իսկ դժվարացել է պատասխանել՝ 5%-ը: