ՀՀԿ–ն մեծացնում է առավելությունը ԲՀԿ–ի նկատմամբ. Gallup (լուսանկարներ)

13:05 • 27.04.12

Լուսանկարը` Panarmenian-ի

 

Եթե առաջիկա կիրակին տեղի ունենային խորհրդարանական ընտրություններ, ապա համամասնական ընտրակարգով առաջադրված կուսակցությունները կստանային հետևյալ ձայները՝ ՀՀԿ՝ 27.4%, ԲՀԿ՝ 20.9%, ՀԱԿ` 8.5%, Ժառանգություն՝ 4.4%, ՕԵԿ` 4.2% ՀՅԴ` 3.7%, , ՀԿԿ` 0.7%, ՀԴԿ` 0.1%: Այս հարցումները իրականացրել է Gallup International Association ընկերությունը՝ «Արմենիա» հեռուստաընկերության պատվերով:


Այնուամենայնիվ, ընտրողների մի զգալի հատված՝ շուրջ 30%–ը շարունակում է մնալ չկողմնորոշված, չի մասնակցելու ընտրություններին կամ դեմ է բոլորին։ Ըստ հարցումների՝ հարցին հրաժարվել է պատասխանել 11.8%-ը, դժվարացել է պատասխանել՝ 8.4%-ը: Ընտրություններին չի մասնակցի հարցվածների 5.9%-ը, իսկ դեմ է բոլորին 3.9%-ը:
Նշենք, որ Սոցիոլոգիական հարցումը իրականացվել է Երևանում և Հայաստանի մարզերում՝ ապրիլի 17-23 ընկած ժամանակահատվածում՝ 1080 հոգու միջև: Հարցվողների տարիքը 18 և բարձր է ընտրվել:


Այսպիսով, ստացվել է, որ արդեն իսկ կողմնորոշված ընտրազանգվածի շրջանում ձայների բաշխվածությունն ունի հետևյալ տեսքը՝ ՀՀԿ 39.2%, ԲՀԿ 29.9%, ՀԱԿ 12.2%, «Ժառանգություն» 6.3%, ՕԵԿ 6%, ՀՅԴ 5.3%, ՀԿԿ՝ 1.1.% և ՀԴԿ 0.1%: Նշենք, որ ըստ այս հարցումների՝ «Միավորված հայեր» կուսակցությունը չի ստացել որևէ ձայն:


Հիշեցնենք, որ 10 օր առաջ հրապարակված արդյունքների համաձայն կողմնորոշված ընտրողների շրջանում առաջատար «6-յակի» արդյունքները բաշխվել էին հետևյալ կերպ. ՀՀԿ՝ 34%, ԲՀԿ՝ 28%, ՀԱԿ՝ 9%, ՕԵԿ՝ 6%, ՀՅԴ՝ 5% և «Ժառանգություն»՝ 3%:


Փաստորեն, նախորդ հարցման համեմատ բոլոր քաղաքական ուժերի հաշվին գրանցված ձայները մեծացել են՝ ի հաշիվ ընտրողների կողմնորոշվելու։ Բացառությունը միայն ՕԵԿ–ն է, որի ցուցանիշը մնացել է անփոփոխ՝ 6%։ ՀՀԿ–ն գրանցել է 5.2, ԲՀԿ–ն՝ 1.9, ՀԱԿ–ը՝ 3.2, «Ժառանգությունը»՝ 3.3 և ՀՅԴ–ն՝ 3 % աճ։

Բայց փաստորեն, դրա արդյունքում փոխվել է երկու հիմնական առաջատարի ուժերի՝ ՀՀԿ–ի և ԲՀԿ–ի հարաբերակցությունն ի օգուտ իշխող ՀՀԿ–ի և երկու ուժերի միջև տարբերությունը նախկին 6%–ի փոխարեն այժմ 9.3%–է։