«Գազպրոմ»-ի շահույթն ավելացել է մեկ երրորդով

12:28 • 27.04.12

Ռուսական «Գազպրոմ» գազային հոլդինգը 2011թ.-ին, գազի գների աճի ֆոնին մաքուր շահույթն ավելացրել է մեկ երրորդով, հայտնում է Reuters-ը: Այն 2010թ.-ի 968.6 մլրդ ռուբլուց հասել է 1.31 տրլն ռուբլու, ինչը մի փոքր ավելի է վերլուծաբանների կանխատեսումներից, որոնք ակնկալում էին 1.27 տրլն ռուբլու շահույթ:

 

«Գազպրոմ»-ի հասույթը նախորդ տարի ավելացել է` 2010թ.-ի 3.6 տրլն ռուբլուց հասնելով 4.64 տրլն-ի:

 

Օրերս «Գազպրոմ»-ը հայտնել էր, որ 2011թ.-ին նրա մասնաբաժինը Եվրոպայի գազի շուկայում 2010թ.-ի 24%-ից հասել է 27-ի, իսկ արտահանումն ԱՊՀ-ից դուրս` 139 մլրդ խ/մ-ից հասել 150 մլրդ խ/մ-ի: