Նա միշտ հայ է մնացել՝ առանձ արմատների. Huffington Post-ի լրագրողի պապի պատմությունը
«Թուրքիան կարող է հերքել իր կողմից իրականացված Ցեղասպանության փաստը, սակայն կան մարդիկ, ովքեր վերապրել են այն: Մենք ճանաչում ենք նրանց, մենք գիտենք թե դուք ինչ եք արել, - այսպես է սկսում իր պատմվածքը Huffingtonpost-ի լրագրող Քորտնի Քաշանը, ում պապը Հայոց ցեղասպանությունից փրկվածներից մեկն է եղել:
Քորտնի Քաշեի խոսքերով, իր պապը՝ Մարսել Քաշան (Միսակ Քաջադուրյան) փրկվել է հույն միսիոներների շնորհիվ, ովքեր տեղավորել են նրան Հունաստանի որբանոցներից մեկում: Տարիներ անց նա մեկնել է Ֆրանսիա՝ Մարսել, որտեղ աշխատել է մի ֆերմայում: Ֆրանսիայի իշխանությունները առաջարկել են նրան փոխել ազգանունը, որպեսզի ավելի հեշտ ինտեգրվի ֆրանսիական հասարակության մեջ: Եվ նա Միսակ Քաջադուրյանից (Խաչատրյանից) դարձել է Մարսել Քաշա: Հեղինակը պատմում է, որ Մարսելում նա ծանոթացել է իր տատիկի՝ Արտեմիս Թաշչյանի հետ: Նրանք ամուսնացել են և ունեցել մեկ որդի (հեղինակի հորը)՝ Մարկ անունով:
2-րդ Համաշխարհային պատերազմի ժամանակ Միսակը պատերազմել է ֆրանսիական բանակի կողմից և անմիջապես գերի ընկել: Նա մի քանի տարի անցկացրել է գերմանական գերության մեջ, ինչի արդյունքում նա անգլերեն գերմանական արտասանությամբ է խոսել: Միսակը վարժ խոսել է ոչ միայն գերմաներեն, այլ նաև թուրքերեն, հունարեն, հայերեն և ֆրանսերեն:
Երբ 1969 թվականին կնոջ մահից հետո նա մեկնում է նա Նյու Յորք՝ որդու մոտ (հեղինակի հոր): Միսակը չգիտեր իր ծննդյան տարեթիվը և չուներ ոչ մի հարազատ՝ բացի տղայից և թոռնուհուց, և նրան պատմել է, որ հիշում է շատ մարդկանց իր մանկությունից:
Քորթնին պապին հիշում է, որպես «անսահման բարի անձնավորություն»: Նրա խոսքերով՝ չնայած կրթության պակասին, նա շատ խելացի մարդ է եղել, զբաղվել է նկարչությամբ, ունեցել է շատ գեղեցիկ այգի, որը ստիպում էր անցորդներին կանգ առնել և հիանալ դրանով:
«Նյու Յորքում մի քանի տարի ապրելուց հետո նա վերադառնում է Մարսել: Նա երջանիկ էր այնտեղ: Ի վերջո, դա համարյա իր հայրենիքն էր», - նշում է թոռնուհին: Նրա խոսքերով՝ Մարսելում դեռ ապրում են իր զարմիկները:
Չնայած նա շատ է սիրել Ֆրանսիան, բայց «միշտ հայ է մնացել՝ առանձ արմատների և մանկության մշուշոտ հիշողություններով»: Այնուամենայնիվ նա ամուսնացել է հայ կնոջ հետ, ակտիվ գործունեություն է ծավալել հայ համայնքում և ընտանիքի հետ հաճախել հայկական եկեղեցի:
Հեղինակը գրում է, որ իր ամուսինը նույնպես հայ է և, որ իրենք դաստիարակում են իրենց երեխաների հայկական ոգով և շեշտում, որ «ինչ էլ լինի, իրենք կդիմակայեն, ինչպես իր պապը»:
Այնուհետև հոդվածիի հեղինակը մեջբերում է մի հատված Վիլյամ Սարոյանից. Ես կցանկանայի տեսնել որևէ ուժ, որը կոչնչացներ այս ցեղը, այս անկարևոր մարդկանց փոքրիկ տոհմը, ում բոլոր պատերազմները տանուլ են տված, ում գրականությունը չընթերցված է, ում երաժշտությունը լսված չէ և աղոթքներն անպատասխան են: Ոչնչացրեք Հայաստանը, եթե կարող եք: Ուղարկեք նրանց անապատ՝առանց հացի և ջրի. Այրեք նրանց տներն ու եկեղեցիները: Սակայն նրանք միևնույն է կծիծաղեն, կերգեն, կաղոթեն կրկին: Երբ երկու հայ հադիպեն աշխարհի ցանկացած վայրում նրանք կստեղծեն Նոր Հայաստան:
«Նրանց, ովքեր հերքում են Ցեղասպանությունը, ես միայն մի բան եմ ասում. մենք գիտենք, որ դուք իրականացրել եք դա, աշխարհն էլ գիտի: Դա միշտ լինելու է ձեր պատմության սև բիծը, որը չեք կարողանալու ջնջել՝ ինչքան էլ, որ ցանկանաք: Ավելին՝ Միսակի նման Ցեղասպանություն վերապրածները գիտեն, որ դուք դա արել եք», - եզրափակում է Քորթնի Քաշեն:









