Պաշտոնական. Գվարդիոլան հեռանում է

15:33 • 27.04.12

Իսպանական ԶԼՄ-ները հայտնում են, որ կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան արդեն պաշտոնապես հայտնել է, որ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալաու է զբաղեցրած պաշտոնից:


Առայժմ ստույգ հայտնի չէ, թե որտեղ է շարունակելու կարիերան Գվարդիոլան, սակայն հավանական է համարվում Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնը:

41-ամյա մասնագետը 2008թվականից է գլխավորում «Բարսելոնան» ու այս ընթացքում միանգամից 13 տիտղոս է նվաճել:

Գվարդիոլայի նվաճած տիտղոսները.

Իսպանիայի չեմպիոն - 3


Իսպանիայի գավաթակիր - 1


Իսպանիայի սուպերգավաթակիր - 3


Չեմպիոնների լիգայի հաղթող - 2


ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր - 2


Աշխարհի ակումբային առաջնության հաղթող - 2